Չափազանց ուշադիր էր Երևանի հանդեպ, ասում էր`էս էսպես չի, էս էնպես չի. Կամո Արեյան

  • Jun 23, 2024

Այս պահին տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հոգեհանգիստը: Այստեղ էր Կամո Արեյանը:

«Աշոտի հետ ընկերություն ենք անում մինչ հիմա, ափսոս էր Լալան, շատ ափսոս, եթե 2 բառով ասեմ` կորավ հայ թատրոնի ժպիտը, երկնքի ճամփան է բռնել այս թատրոնի տխրադալլուկ ժպիտը, ի ծնե արտիստ, ով զարդարել էր հայ թատրոնը։ Նա որպես  մարդ չափազանց ուշադիր էր Երևանի հանդեպ, չի եղել, որ հանդիպենք  նա չասի՝սա էսպես էր, էնպես էր, վերջում ասում էր՝դե լավ, ոնց որ թե հոգիդ կերա, ուղիղ, ուղղախոս, ճշմարիտ մարդ էր։
Լալա Մնացականյանը միշտ եղել է ուղղախոս, և´ որպես մարդ, և´ քաղաքացի շատ հոգատար ամեն ինչի հանդեպ, վերջին շրջանում չենք հանդիպել, ամուսնու հետ ենք հանդիպել, շատ ափսոս, ցավում եմ, մի մեծ ժպիտ այլևս բացակայեց մեր կյանքից։

Բոլորիս սեփականությունը  դարձավ «Մեր բակ»-ի Լալան, ծնկի եմ գալիս նրա անվան առջև, ցավակցում եմ բոլորիս»,- ասաց նա:

 

Մեկնաբանություն

Որոնում