Սեպտեմբերի 19-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։ Ադրբեջանը այս պահին էլ շարունակում է իր ոտնձգությունները Արցախի նկատմամբ։
Սա ողբերգություն է ողջ հայերի համար, սա նոր ցեղասպանություն է։
Հայ հայտնիներից շատերը ողջ ընթացքում փորձում էին իրենց օտարերկրյա հետևորդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում, այդ թվում և երգչուհի Լիլիթ Կարապետյանը, սակայն երգչուհին իսկապես չի գիտակցում պահի լրջությունը:
Նա Արկադի Դումիկյանի և Արմենչիկի ուրախ երգի ներքո ծննդյան շնորհավորանք է արել երեկլ,ինչը իհարկե նորմալ չէ:
Լիլիթ ջան, պահն է լրջանալու, ոչ մի ծնունդ և հոբելյար չի նեղանա, եթե զուռնա դհոլով չշնորհավորես: