Հրեշտակս, միշտ եղիր, մամ. Արմուշի հուզիչ շնորհավորանքը`մայրիկի ծննդյան առթիվ

  • Jan 15, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Արմուշը այն հայտնիներից է, ով ոչ հաճախ, սակայն ժամանակ առ ժամանակ ընտանեկան հրապարակումներ է անում:

Այսօր ևս բացառություն չէ: Արմուշի մայրը դարձել է 71 տարեկան, ինչի առիթով դերասանը հուզիչ շնորհավորանք է հղել մայրիկին`հրապարակելով համատեղ լուսանկար:

«Դու միայն ապրիր երկար ՄԱՄ

Ես կապրեմ երկար.

Դու միայն առողջ եղիր ՄԱՄ

Ես կլինեմ առողջ.

Դու միայն ժպտա ՄԱՄ

Ես կժպտամ.

Դու ուղղակի միշտ եղիր ՄԱՄ

Ես հաստատ կլինեմ.

ՇՆՈՐՀԱՎՈՐ 71 ԱՄՅԱԿՏ ՀՐԵՇՏԱԿՍ»:

Հիշեցնենք, որ Արմուշի ու կնոջ` Լուսինեի ընտանիքում, գրեթե 1 տարի առաջ կրկին մեծ ուրախություն էր: Ծնվել էր նրանց երրորդ երեխան`դուստրը:

Նշենք, որ զույգի առաջին 2 երեխաները տղաներ են:

Ամիսներ առաջ տված հարցազրույցում Արմուշը նշել էր հետևյալը.

«Կրկին երեխա ունենալը մեզ համար մտածված որոշում էր։ Մեր երրորդ երեխայի ծննդի համար մեծ հաշվով պարտական ենք Դուդույին (Էդուարդին), այնքան էր ասում, որ ուզում է քույր ունենալ։ Անհամբեր սպասում էր ծննդին, ամեն օր խոսում էր քույրիկի հետ»,- ասել էր Արմուշը։

Մեկնաբանություն

Որոնում