StarNews.am-ը մշտապես անդրադառնում է հայկական շոուբիզնեսում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձություններին, խոսում ամենաքննարկված ու սիրված հայտնիների մասին: Այս հոդվածով մենք անդրադառնում ենք Ռուսաստանաբնակ հայ սիրված երգիչ Ժորա Շահինյանի Թոփ 5 երգերին:
Սկսենք սկզբից` Ժորա Շահինյանի մուտքը հայ երգարվեստ տպավորիչ էր ու հիշարժան:
Ինչու՞:
Քանի որ երգչի առաջին ` «Իմ Սեր» երգը մինչ օրս սիրված է և հնչում է ամենատարբեր միջոցառումների ժամանակ, ու համարվում է մեկ օրում հիթ դարձած երգերից մեկը: Ժորա Շահինյանի հաջողված համագործակցությունը Գուսան Արտակ Արամյանի հետ տվեց իր պտուղները և Հանրությունն այնքան հարազատ ընդունեց Ժորա Շահինյանին և նրա երգը, որ հենց ինքն էլ նոր անուն տվեց երգին:
Երգիչն ինքն էլ հաճախ «Իմ Սեր» երգը ներկայացնում է «Քո սերը տվեց ինձ թևեր» անունով` ինչպես որ հոգեհարազատ է հանրությանը։
Աշխատասեր լինելով`Ժորան առաջին երգի հաջողությունից հետո շարունակեց թողարկել նոր`ավելի ու ավելի գեղեցիկ երգեր, համագործակցելով երաժշտական աշխարհում արդեն հմուտ ու փորձ ունեցող երգահաննների և երաժիշտների հետ:
Շատ չանցած` «Հավատա» երգը եկավ գերելու երիտասարդների սրտերը: Գուսան Արտակ Արամյանի հեղինակած և Ժորա Շահինյանի կատարմամբ այս երգը հնչում է ամեն անկյունից: Երգն ունի նաև տեսահոլովակ, որն, իհարկե, ամբողջացնում է կատարած աշխատանքն ու տալիս սպասված արդյունքը` միլիոնավոր դիտումներ ու չդադարող լավ գնահատականներ։
Արտակ Արամյանի և Հովհաննես Ղուկասյանի համագործակցությամբ երգչի համար ստեղծվեց նաև հաջորդ հիթային երգը «Էս Աղջիկը» դարձավ ամռան հիթը։ Տեսահոլովակի և Ժորա Շահինյանի կատարման ջերմությունը փոխանցվեց լսողին ու շատ արագ սիրելի դարձավ։
Ժորան արդեն հաստատուն քայլերով իր տեղն ուներ հայկական երգարվեստում, և ի՞նչ էր մնում նոր հաջողության համար, իհարկե հավատարիմ մնալ ընտրած ոճին
և նոր երգը չուշացավ:
«Դու էկել էկել» երգը Յություբյան ալիքում ունի գրեթե 10 միլիոն դիտում, սա խոսում է Ժորա Շահինյանի հավատարիմ երկրպագուների մեծ սիրո և սպասումի մասին, որ տաղանադվոր երգիչը չի դադարի ուրախացնել իրենց նոր երգերով։
Այս երգը ստեղծելիս Ժորան կրկին համագործակցել է իրենց գործում վարպետների հետ։ Երգի երաժշտության հեղինակը՝ Մխիթար Մուխդուսյանն է, իսկ բառերինը՝ Իշխան Էդիգարյանինը։ Այս ստեղծագործական ճանապարհից հետո երկրպագուները երգչին ընդունեցին որպես սիրո երգիչ։ Մեղեդային ու քաղցր ձայնով Ժորան թողարկեց իր հաջորդ երգը, որը կրկին բարձր պահեց սահմանված նշաձողը Խոսքը «Քանի գնում» երգի մասին է, որն առաջին իսկ նոտայից հարազատ է դառնում։
Այս երգի պարագայում երաժշտության հեղինակը Մխիթար Մուղդուսյանն է , իսկ խոսքեր հեղինակը՝ Սյուզի Ավդալյանը։
Յութուբյան հարթակում երգն ունի մեկ միլիոնից ավելի դիտում և իհարկե, Ժորա Շահինյանի երգացանկում ունի իր հատուկ և ուրույն տեղը։
Թվում էր, թե հավաքված լսարանին բավական են միայն մեղեդային ու սիրո մասին երգերը, բայց Հայաստանից դուրս ապրող արտիստի համար մեծագույն սերը հայրենիքն է և հայերին միասնական տեսնելը` նվիրական ցանկություն: Այս ամենը մեկտեղվեցին նոր ու ոգեղեն երգով` «Ցավը տանեմ հայերիս» երգը, վերջին ժամանակների ամենալսված ու սիրված երգն է:
Հայաստանում և սփյուռքում չկա մի միջոցառում, որն անցնի առանց Ժորա Շահինյանի այս երգի, տարածվող հոլովակներց էլ մի բան պարզ է` երգչին հաջողվում է ամեն անգամ կատարել երգն այնպես, որ հայերը միանան ու շուջպար բռնեն:
Հետևելով Ժորա Շահինյան երգչի ու արտիստի բուռն գործունենությանը` մի բան պարզ է նրա երկրպագուները մշտապես ունեն հնարավորություն նորովի տեսնելու սիրելի երգչին ու վայելելու նրա մշտապես թարմացվող երգացանկը: