2022 թվականին հայտնի դարձավ, որ դերասանուհի Գայանե Ավետիսյանը, ով բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում, նշանադրվել է։ Այս մասին տեղեկացանք Գայանե Ավետիսյանի ինստագրամյան էջից։
Դերասանուհին ներկայացրեց իր ընտրյալին և պարբերաբար համատեղ հրապարակումներ էր անում:
Անակնկալ մատանու նվերին սակայն չհաջորդեց Գայանեի շքեղ հարսանիքը, համենայն դեպս`դերասանուհկն որևէ նմանատիպ կադրով չկիսվեց:
Դե իսկ արդեն Ամանորին դերասանուհին որոշել է հայտնել իր կյանքի ամենակարևոր լուրով`այն է մայրանալը:
Գայանեն դուստր է ունեցել, ում հետ ամանորյա ֆոտոշարք է իրականացրել:Գայանեն դստերը տվել է Կատալինա անունը:
Նշենք, որ նախկինում Գայանեի անունը կապում էին սիրված երգիչ Էրիկի հետ:
Էրիկն ու նա երբեք չեն հաստատել իրենց հարաբերությունների մասին լուրերը, սակայն ոլորտում բոլորն էլ գիտեին, որ նրանք միասին են։
Գայանեն հայտնի է նաև որպես մի շարք եգերի խոսքերի հեղինակ։ Էրիկի՝ «Անիրական», «Իմ կարոտն է» և այլ երգերի խոսքերը հենց նա է հեղինակել։ Որոշ ժամանակ ընկերություն անելուց հետո, սակայն, նրանց ճանապարհները տարբեր ուղղություններով գնացին։
Հավելենք նաև, որ Գայանեն դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի երեխայի հորաքույրն է: