Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM նախագծի հյուրը դերասան Մուրադ Նադիրյանն էր։
StarNews– ը հետևելով զրույցին առանձնացրեց հետաքրքիր մտքերը։
Հաղորդման սկզբի հատվածում դերասանը խոսեց արտերկիր մեկնելու,արտերկրում դերասանական ոլորտից դուրս գործունեություն ծավալելու էտապի մասին.
«Երբեք պետք չի փոշմանել քո արածների համար,բայց Աստված մեծ գտնվեց և ես վերադարձա իմ ակունքներին։Երևի պետք էր տենց լիներ։Աշխատեցի երկու,երեք տարի Մոսկվայում։Այդտեղ ես կարևորում քո մասնագիտությունները,սկսում ես ավելի կարևորել ,ավելի գնահատել մասնագիտությունդ։Ես տեսակով մի քիչ ուշացող էի,կարող էի ոչ պրոֆեսիոնալ մոտենալ հարցին,բայց կարոտելուց ու գնահատելուց հետո ամեն վայրկյան սպասում էի ,թե երբ պետք է այս ամեն ինչը վերջանա և գամ Հայաստան, իմ մասնագիտությամբ աշխատեմ՝ թատրոնում։Եկավ այդ օրը,եկա և սկսեց լրիվ ուրիշ էտապ ,լրիվ ուրիշ մարդ և մասնագիտությանն ուրիշ մոտեցում։Ինձ շատ է օգնել ու ես չեմ փոշմանել»։
Ինչն՞ է դերասանին բերել այն որոշմանը ,որ թողի հայրենիքը,մասնագիտությունը ու հեռանա։Նա պատմում է.
«Ընտանիքս նոր էի կազմել :Չգիտեմ մտածեցի ինչքան կարելի է այս աշխատավարձով ապրել։Որ նայում ես, չես տեսնում հեռուն` ինչ է լինելու,մտածում ես ,որ ստաբիլ գնալու է։Մի հատ վախ կա ընտանիքի հանդեպ ,ամեն դեպքում ընտանիք ես կազմում և դու ես այդ ընտանիքի գլխավորը։Ստացվեց այնպես ,որ այստեղ չէր լինում հեշտ գումար աշխատել։Սոցիալական խնդիրն էր և հենց դրանից էր կախված պատճառը։
Մտածում էի ,որ երբեք չի լինի այդ խնդիրը,որ չեմ լինի թատրոնում։Երբեք չի լինի այդ որոշում,որ թողեմ Հայաստանը և գնամ։Թողեմ իմ սիրած աշխատանքը և այնպիսի որոշում լինի,որ գնամ արտերկիր և ուրիշ մասնագիտությամբ շարունակեմ ապրել։Իմ մտքով երբեք չի անցել,բայց որ այդ կետն եկավ ՝որոշում կայացրեցի,գնացի և այնտեղ հասկացա,որ չէ քոնը պետք է պահես,փայփայես ,գնահատես։ Կնոջս համար ավելի դժվար է եղել այդ շրջանը։Ես շփվում էի մարդկանց հետ, աշխատում էի և օրս անցնում էր։Կինս տանն էր ամբողջ օրը երեխաների հետ փակված։
Լինում էր,որ ինձ հարցնում
էին ,թէ ինչ ՞եմ աշխատել Հայաստանում, ասում էի դերասան ՝չէին հավատում։Կարող ես լինել դերասան, բայց շուկայում աշխատես և հեռախոս վերանորոգես»։
Մեկնելու շրջանը ընտանիքի նոր կազմավորման փուլն է եղել։Առաջին մի քանի ամիսը Մուրադ Նադիրյանը միայնակ էր մեկնել ։Ինչպես՞ է անդրադարձել այդ ժամաանկավոր բաժանումը նոր կազմավորված ընտանիքի վրա։
Դերասանն ասաց.
«Ես շուտ փորձեցի ընտանիքիս բերել,իմ համար ահավոր բարդ էր,աղջիկս էլ նոր էր ծնվել ։Ես կարողա գիշերները նստեի լացեի,թե ինչ՞ անեմ:Շատ դժվար էր մեր համար»:
Խոսեց նաև իր և կնոջ հարաբերություններից.
«Փորձել ենք միշտ ներողամիտ լինել,մեկս մյուսին ընդառաջել և եկել ենք հասել նրան ,որ երկուսս միասին մի կետի էնք գնում։Այդ սայլը երկուսով էնք տանում,ես ինձ չեմ քաշում,ինքն՝ իրեն։Փառք Աստծո ,որ եկանք այդ էտապին, բայց կարող էինք չգալ, այդտեղ են խնդիրներ և բաժանություններ լինում։
Աստված է մեր ընտանիքը պահել,պահում ու շարունակելու է պահպանել։Եթե Աստծու գոյությունը կա ընտանիքում, ամեն ինչ սիրուն է գնում և ճիշտ»։