Ասում էի`Աստված ջան,խնդրում եմ թող շուտ ավարտվի,էլ չէի դիմանում,արցունքներս գնում էին.Մաշ Իսրայելյանը պատմում է

  • Oct 12, 2024

ArmLur-ի տաղավարում այս անգամ երգչուհի Մաշ Իսրայելյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքեր։Երգչուհին պատմեց,թե ինչպես է սկսվում իր օրը.

«Սկսում եմ միանշանակ Աննայիս ժպիտով։Դա է ինձ երջանկացնում, արթնանում  եմ ,սուրճ եմ ըմպում,զբոսանքի եմ տանում աղջկաս,վերադառնում տուն: Նա տունն ամբողջովին թափում է, ես հավաքում եմ։Հետո պատրաստվում եմ ու գնում իմ գործերին: Քանի որ ես մենակ եմ ,ամեն ինչ անում եմ ,որ ոչ աշխատանքս տուժի և ոչ էլ ընտանիքս։Ինձ համար, սակայն, առաջին տեղում է ընտանիքը»։

Նշենք ,որ երգչուհու ամուսինը զբաղվում է նաև իր պրոդյուսինգով։Մաշը խոսեց այն մասին, թե ինչպե՞ս են երկուսով համատեղում աշխատանքը ,ընտանիքը և լեզու գտնում գործնական առումով.

«Շատ հաճելի,շատ հեշտ ։ Ես գոհ եմ։Հիմնականում հեշտ ենք ընդհանուր հայտարարի գալիս։Դե,բնականաբար, լինում են ինչ-որ տարաձայնություններ։Լինում է ինչ- որ բան իմ սրտով չի լինում,լինում է իր սրտով չի լինում,բայց իրար հետ խոսում էնք և իրար լեզու հասկանում ։
Մեր երաժշտական ճաշակները չեմ կարող ասել, որ նման են՝ոչ,տարբերվում են։Երաժշտությունը ես եմ միանշանակ ,ինչը կապված է երաժշտության հետ ՝դա իմն է,ինքը չի խառնվում այդ հարցերում։Մնացած հարցերով արդեն նոր ինքն է»։

Հիշեցնենք` շաբաթներ առաջ Մաշ Իսրայելյանը հանրության դատին էր հանձնել հնդկական մշակույթի մասին երգ։Տեսահոլովակի մասին հնչել են նաև վատ կարծիքներ .

«Ինձ թվում է լինեի ես ,թե մեկ ուրիշը,քննադատողը քննադատելու էր և ինչ էլ որ անեմ, մեկ է` քննադատելու են։ Ես ինչքան էլ,որ հատուկ չեմ կարդում,որպեսզի չնեղվեմ,ասեմ ինչու նեղվել բառն օգտագործեցի,գիտեք հեռուստատեսությունից այն կողմ չի երևում ,թե մենք այդ աշխատանքը ոնց ենք կատարում և ինչ ջանք ու եռանդ էնք դնում այդ ամենի մեջ։Տեսահոլովակները,որ ստեղծվում են ,այդ ժամանակը,որ մենք տրամադրում ենք և ներկայացնում հանրությանը և սպասում ենք,որ պետք է այսպես ասած ոգեշնչում ստանանք ,լավ խոսքեր ստանանք,բայց երբ թեկուզ մեկ վատ մեկնաբանություն տեսնում ենք, հաստատ բոլորս էլ մեր մեջ նեղվում ենք։ Դա տհաճ երևույթ է ,երբ դու այդքան մեծ աշխատանք ես կատարում։Ես ունեմ տեսահոլովակ Մոսկվայում նկարահանել ենք ՝ամենացուրտ եղանակին։Պատկերացրեքլ ես չէի զգում իմ մատները և մտքիս մեջ ասում էի` Աստված ջան, խնդրում եմ, թող շուտ ավարտվի,ես էլ չէի դիմանում։Արդեն արցունքներս գնում էին ,շատ ծանր էր տեսահոլովակը,բայց երբ նայում ես մի շնչի, կյանքում իրենց մտքով չի անցնի,որ այդպես է անցել նկարահանումները։Ինձ թվում է պետք է ,եթե չես էլ սիրում, ընդամենը անցնել առաջ։
Ես ունեմ իմ լսարանը ,այսպես թե այնպես ինձ սիրում են։ Վատ մեկնաբանություններին ադեկվատ եմ վերաբերվում։Թեկուզ, եթե վատ մեկնաբանություն լինի,թող լինի ադեկվատ ,ոչ թե վիրավորանք պարունակի»։

Մեկնաբանություն

Որոնում