Դերասանուհի Անի Խաչիկյանը արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է և իր կերտած կերպարներով լսարանի մոտ ասոցացվել է համեստ ու հանդարտ տեսակի հետ։
Մեկ անգամ չէ նաև, որ նշվել է Անիի բնական գեղեցկություն ունենալու փաստը, որն էլ առավել դրական վերաբերմունք է ստեղծել դերասանուհու շուրջ։
Տարիներ առաջ հայտնի դարձավ, որ Անի Խաչիկյանը սիրելի ունի, ով լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է:
Նշենք, որ անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրությունից հեռու պահող դերասանուհին ամուսնացել է դեռևս 2017 թվականի մայիսին, թեև այդ մասին հայտնի դարձավ միայն 2018–ին, երբ ամուսինը սոցիալական ցանցի միջոցով շնորհավորեց դերասանուհու ծննդյան տարեդարձը։
Նախքան Անիի հետ ամուսնանալը Հայկը մեկ անգամ ամուսնացած եղել էր, իսկ նրանց միությունից հետո ծնվեց զույգի որդին`Տեսլան:
Սակայն այստեղ ևս զույգի հարաբերությունները երկար չտևեցին: Նրանք բաժանվեցին:
Հետաքրքրականն այն է, որ տարիներ անց Անին մի այնպիսի հրապարակում է արել, որը տպավորություն է թողնում, որ դերասանուհին ծաղրում է իր նախկին ամուսնուն:
Հրապարակումը ներկայացնում ենք ստորև`մեկնաբանությունները թողնելով Ձեզ:
Նշենք, որ վերջերս Անին հանգիստն էր վայելում Եգիպտոսում, որտեղից էլ հրապարակել էր լողազգեստով լուսանկարներ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել նրա հետևորդների կողմից։
Շատերը նշել էին, որ Անիին սազական չեն նման հրապարակումները, մյուսներն անգամ նշել էին, որ դադարում են հետևել դերասանուհուն ինստագրամում, քանի որ հիասթափված են։
Անին որոշել էր անդրադառնալ այդ հրապարակման շուրջ ստեղծված աղմուկին և գրառում էր կատարել.
«Իսկ եթե լուրջ, հանդարտեցնելով այս անիմաստ աղմուկը… երբեք մի առաջնորդվեք մարդկանց կեղծ բարոյական սահմանումներով… բարոյականությունն ու իրական արժեքները, որոնք կրում եք պետքա լայն նայեն, որպեսզի տեսնեն… նեղ մարդիկ չեն կարող ձեզ տեղավորել իրենց նեղ սահմանների մեջ, որտեղ ամեն ինչ միայն աշխարհից քողարկելով և իրենք էլ իրենց արժեքներից անսահման հեռու ապրում են»,- գրել էր դերասանուհին։