StarNews-ը հայտնել է, որ երեկ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Երեկոյին բնականաբար ներկա է եղել Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի և խնամիների հետ:
Ասատրյանների միակ դուստրը`Զվարթը, ևս ներկա է գտնվել իր մահացած եղբոր որդու նշանադրությանը` իր դուստրերի հետ: Նա իր եղբայրների երեխաների հետ պարել է ու ցույց տվել, թե որքան ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ:
Նշենք, որ խնջույքին նկատելի չի եղել Զվարթի ամուսինը, ով կարծես թե չի մասնակցել:
Մեր աչքից չի վրիպել, որ երեկոյի ընթացքում Զվարթի դուստրը երգել է քեռու և Գրիշա Ասատրյանի հետ: Զվարթի դուստրը ևս փայլում է իր ձայնային տվյալներով: