Հայկական շոուբիզնեսում կան բազմաթիվ աստղեր, ովքեր այս կամ այն ժամանակաշրջանում պատվով ներկայացրել են հայկական երաժշտությունը ու Հայաստանը՝ գրավելով առաջատար տեղեր, ինչպես նաև արժանանացել Գրան Պրի մրցանակի, բայց բացի հայաստանաբնակ աստղերից հայկական երգը ու հայոց եռագույնը աշխարհով մեկ փառքով կարողանում են ներկայացնել նաև սփյուռքում բնակվող մեր հայերը, ովքեր թեև այդքան էլ հայտնի չեն մեր երկրում, բայց շատ հայտնի են աշխարհով մեկ և հպարտությամբ ներկայանում են որպես հայ:
Սփյուռքում բնակվող հայ աստղերի շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Հունաստանում հայտնի ու սիրված երգչուհի Սարինա Քրոսը: Սարինան այն երգչուհին է, ով երգում է 10 տարբեր լեզուներով, իսկ համերգներով հանդես է եղել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հունաստանում, Հորդանանում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Եմենում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում:
Սարինայի մասին խոսելիս կարելի է նշել բազմաթիվ հետաքրքիր փաստեր, բայց Starnews.am-ի աչքից չի վրիպել, որ Սարինան հանդիսանում է սփյուռքում բնակվող այն հայ երգչուհին, որ միակն է որ կարողացել է արժանանալ Լավագույն միջազգային երկգչուհի մրցանակին՝ Նյու Յորքում, որին արժանացել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Ադելը ու Ռոբին:
Starnews.am-ի հավաստաի տեղեկություններով մեր սիրված երգչուհին այժմ պատրաստվում է իր հայրենիքում՝ Հայաստանում, մեծ մենահամերգի:
Հիշեցնենք նաև, որ վերջերս անդրադարձել ենք նաև այն փաստին, որ Սարինա Քրոսը առաջին հայ երգչուհին է, որը ելույթ է ունեցել Հրոդեոնի փառահեղ բեմից․ Հունաստանի այցեքարտ դարձած հազարամյա բեմ, որին պատվել են իրենց կատարումներով լեգենդար երաժիշտներ Ֆռենկ Սինատրան, Լուչիանո Պավարոտտին, Մարիա Կալասը և այլոք։ Առաջին անգամ Աթենքի մարգարիտը վառվեց հայ երգի լույսերով , որ պիտի գրավեր բազմահազար լսարանի սրտերը։