Ոչնչից էդքան չեմ հոգնում, ինչքան սուտ մարդկանցից… Վաչե Թովմասյանի նախկին կնոջ հրապարակումը

  • Oct 02, 2024

Դերասան Վաչե Թովմասյանի նախկին կինը ակտիվություն է ցուցաբերում իր ինստագրամյան էջում: Հերթական հրապարակման մեջ նա խորհրդավոր տողեր է ներկայացրել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ոչնչից էդքան չեմ հոգնում, ինչքան սուտ մարդկանցից»:

 

Նշենք, որ տարիներ առաջ Գայանեն անկեղծացել է իրենղ բաժանման և Վաչեի ու դստեր կապի մասին.

<<Վաչեն մեր ընտաեկան կյանքում կա, երեխայի կյանքում կա>>,- ասել էր Գայանեն։

Գայանեն անդրադարձել էր նաև Վաչեի և դստեր 2 տարվա հեռավորությանը, այնուհետև հանդիպման մասին պատմող հուզիչ տեսանյութին:

«Հեռավորությունը բացարձակ կապ չունի այն մեծ սիրո հետ, որը կա: Ամենակարևոր զգացողությունը երկկողմանի սիրված լինելն է»:

Գայանեի խոսքով` թյուր կարծիք կա, որ դժվար է լինել ամուսնալուծված կնոջ կարգավիճակում, իր իսկ խոսքով՝ինքը շատ ուժեղ է և առհասարակ երբեք որևէ մեկի կարիքը չի ունեցել թե´ ֆինանսապես, թե´ ֆիզիկապես։

Նշենք, որ երկար ժամանակ զույգը թաքցնում էր իրենց բաժանումը։ Ավելին՝ Վաչեն նախընտրում էր հերքել դրանք:

«Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»,- լրագրողներից մեկին մեկ անգամ նման պատասխան էր տվել Վաչեն՝ամեն կերպ փորձելով հերքել իրնց ամուսնալուծությունը։

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝Վաչեն բավականին ծանր էր տարել իրենց բաժանումը։ Նշենք, որ զույգն ամուսնացել է 2013 թվականին։

Մեկնաբանություն

Որոնում