Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:
Այս անգամ Սիրուշոն ներկայացրել է իր դստեր նոր լուսանկարները, որում Զաբելի հետ զբոսնում է:
Նշենք, որ օրեր առաջ երգչուհին իր դստեր հետ երգում էր «Արդյոք ովքեր են» երգը: Զաբելը ինտեսնիվ բացականչում էր «Հե՜յ»:
Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել: