«Ռանդևու» հաղորդման հյուրը Նունե Եսայանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին։
Կապիտալների մասին խոսույթներն իր անձի շուրջ բավականին շատ են։ Նունեն դիտարկվում է որպես նախկինների օրոք պալատական երգչուհի, ով ունի տներ, մեքենաներ։Ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպես՞է երգչուհին ձեռք բերել.
«Չգիտեմ, որ իմանաք ինձ անպայման տեղյակ պահեք։ Ես բազմիցս ասել եմ,որ բոլոր կառավարություններում ունեցել եմ ընկերներ և մինչ այսօր էլ այդ ընկերներն իմն են, բայց ես ընկերներիս չեմ շահագործել։ Ինչ ունեմ միայն ու միայն իմ աշխատանքով է»։
Նվեր բնակարան` «Տաշիր» ընկերության կողմի՞ց։ Ինչպես մեկնաբանեց սա երգչուհին.
«Նախ ես նվեր չէի ստացել։ «Տաշիր» ընկերությունը տարիներ շարունակ եղել է արվեստի կողքին։ Մոսկվայում ամեն տարի կազմակերպվում էր «Տաշիր» մրցանակաբաշխությունը, որտեղ ես էլ էի մասնակցում և ամեն տարի որոշվում էր ինձ համար ինչ-որ մրցանակ։ Այն բյուջեն, որը տրամադրվում էր, կիսվում էր հավասարաչափ բոլորի մեջ։ Որպեսզի բեմից չհնչեր գումար, ուղղակի անվանում էին բնակարան, գումար կամ ինչ կուզեք կոչեք։ Մենք բոլոր արտիստներս ստացել ենք հավասար գումար»։