Օրերս հայկական շոուբիզնեսի ամենահայտնի երգիչներից մեկը՝ Անդրեն, նշում էր ծննդյան տարեդարձը, և օրվա առթիվ բազմաթիվ բարեմաղթանքներ էր ստացել ընկերների, գործընկերների ու հարազատների կողմից։ Երգչի կինը՝ Անի Օհանյանը ամուսնու հետ համատեղ ջերմ լուսանկար էր հրապարակել սոցիալական հարթակներում ու դրան կից արված շնորհավորական գրառման մեջ նշել էր.
«Շնորհավոր այն միակի տարեդարձը, ում ես սիրում եմ»։
Անդրեն էլ որոշել էր ծննդյան օրը նշել ընկերների հետ միասին՝ Լաս Վեգասում։ Շքեղ երեկույթ, կիսամերկ աղջիկներ. հենց այսպիսի կադրերով էլ երգիչը կիսվել էր հետևորդների հետ։