Իմ գեղեցկուհի, իմ բարի, իմ արքայադուստր… Վիկ Դարչինյանի շնորհավորանքը`կնոջ ծննդյան առթիվ

Join Telegram
  • Jul 16, 2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի աշխատանքային գործունեությունն  ու անձնական կյանքը շատ երկար են քննարկվել։ 

Վերջին կարևոր իրադարձությունը՝ Վիկ Դարչինյանի և նրա կնոջ՝ պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանի  կյանքում այն էր,  որ ծնվեց նրանց երկրորդ որդին։ Զույգը որդուն անվանել է Բեկ։

Ընտանիքը բավականին սիրված է հանրության կողմից։

Երեկ Ջավահիրը նշում էր ծննդյան տարեդարձը։ Նրան շտապել են շնորհավորել կոլեգաներն ու ընկերները։ Վիկ Դարչինյանը ևս հրապարակել է կնոջ լուսանկարն ու գրել.

«Ծնունդդ շնորհավոր իմ գեղեցկուհի, իմ բարի, իմ արքայադուստր»,- գրել էր Վիկը։ 

Ջավահիրը երեկ նաև կիսվել էր ընտանեկան մի քանի հրապարակումներով։ 

Զույգն օրն անցկացրել է ընտանիքի անդամների հետ Գյումրիում։

Մեկնաբանություն

Որոնում