ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Միշոն և կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, ամիսներ առաջ երկրորդ անգամ ծնողներ դարձան:
Սոնան ամուսնուն դուստր էր պարգևել, իսկ նրանց առաջնեկը տղա է`Ալեքը:
Ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ նրան հարցրել են`արդյոք կցանկանա էլի երեխաներ ունենալ: Սոնայի խոսքով`ինքը 10- ից ավելի երեխա կցանկանար ունենալ, եթե իր հղի լինելու հանգամանքը չլիներ, այդպիսով այս պահին պատասխանը «Ոչ»-ն է:
Նշենք, որ շուտով զույգը կնշի իր ամուսնության 9 տարին: