«Տնից լավ տեղ չկա». Անի Երանյանի ինքնախոստովանությունը

Անի Երանյանը նոր հրապարակմամբ կիսվել է իր հետևորդների հետ՝ պատմելով կյանքի ու առօրյայի հանդեպ իր վերաբերմունքի մասին։

Նա նշել է, որ ժամանակի ընթացքում տունն ավելի ու ավելի է սկսել իրեն ձգել, և իր համար «տնից լավ տեղ չկա»։ Դերասանուհու խոսքով՝ նույնիսկ այն օրերին, երբ աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 8-ին, նա սովորություն ունի մեկ և ավելի ժամ շուտ արթնանալ՝ պարզապես վայելելու տան խաղաղ մթնոլորտը։

Անի Երանյանը ընդգծել է, որ իրեն հաճելի է լսել առավոտյան ծիտիկների ծլվլոցը և զգալ օրվա սկսվող հանգստությունը։

Նա նաև նշել է, որ նույն զգացողությունն ունենում է երեկոյան՝ օրվա աշխույժ ու զբաղված պահերից հետո, երբ տունը դառնում է իր համար լիարժեք հանգստի ու վերականգնման վայր։

Դերասանուհու խոսքերից ակնհայտ է դառնում, որ նա մեծապես գնահատում է տան ջերմությունը և այնտեղ անցկացրած խաղաղ պահերը։