Որտե՞ղ են հանգստանում հայ հայտնիները․ StarNews-ը ներկայացնում է նրանց ամառային կադրերը

Ամառը լիարժեք թափ է հավաքել, և հայ հայտնիներից շատերն արդեն մեկնել են հանգստի՝ վայելելով տարվա ամենաջերմ օրերը։ StarNews-ը ուսումնասիրել է նրանց սոցիալական հարթակները և հավաքել ամենահետաքրքիր կադրերը։
Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդու հետ մեկնել են ծովափնյա հանգստի։ Զույգը հաճախ է կիսվում ընտանեկան ջերմ պահերով, իսկ այս օրերին վայելում է ամառային հանգիստը ծովի ափին։


Դերասանուհի Մարիամ Ադամյանն էլ իր հետևորդների հետ կիսվել է ծովափնյա հանգստից լուսանկարներով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում ամառային օրերը։

Անահիտ Մանուկյանն իր ընկերուհու հետ պատրաստվում է մեկնել Հռոմ։

Իսկ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը շարունակում է ընտանեկան հանգիստը Եվրոպայում՝ իր հետևորդներին ներկայացնելով ճանապարհորդության գեղեցիկ և տպավորիչ պահերը։



















