Աչքերիս առաջ գնաց,մայրս ոսկեղեն էր վաճառում, որ մեզ սնունդ գներ. Սեպուհ Ապիկյանը`հոր մահվան և հետևանքների մասին

Join Telegram
  • May 27, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Սեպուհ Ապիկյանն  է: StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանը խոսել է մի շարք թեմաների մասին, այդ թվում`մանկության, վաղ տարիքում հայրիկին կորցնելու և ծառացած դժվարությունների մասին:

Սեպուհը  մանկության մասին խոսելով`այն մեկ բառով անվանեց` հրաշք:Սեպուհի խոսքով`ինքը չար ու արկածային, ակտիվ երեխա է եղել:

Սեպուհը 13 տարեկան է եղել, երբ հրաշքի նմանվող մանկությունը մեկ օրում փոխվել է: Հիվանդության հետևանքով մահացել է դերասանի հայրն ու տան ողջ հոգսը մնացել իր, եղբոր ու մայրիկի վրա:

«Աչքերիս առաջ գնաց, ես փոքր էի, կողքն էի, գրկած, մինչև էսօր լինումա, որ էդ տեսարանն աչքիս առաջ գալիսա,երազիս եմ տեսնում, հասկացանք, որ էդ պահից մանկական անհոգ խաղերը վերջացան, պետք է լրջանանք ու ինքներս մեր ճանապարհը հարթենք: Դժվար օրեր եղել են շատ, դժվար էր ամեն ինչ: Օրեր եղել են, երբ մաման ոսկեղեն էր վաճառում ու խանութից սնունդ էր գնում: Դպրոցին զուգահեռ ինչ որ աշխատանքներ էինք անում, որ գոյատևենք: Մեծ դժվարությամբ, բայց անցանք այդ փուլ»:

Մեկնաբանություն

Որոնում