Վրացական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան, երաժիշտ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն։
Նշենք, որ 2021-ի հոկտեմբերին կյանքից հեռացել էր Կիկաբիձեի կինը՝ Իրինա Կեբաձեն: Նրանք ամուսնացել էին 1965 թվականին:
Վախթանգ Կոնստանտինի Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում: Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում՝ Փարաջանովի հարևանությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։
1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում։