Տարիներ անց էլ անբաժան․ Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Մոսոն և Արփին մեկ կադրում

Դերասաններ Անի Երանյանը, Միհրան Ծառուկյանը, Մոսո Կարապետյանը և Արփի Գաբրիելյանը կրկին հավաքվել են ընկերներով՝ ուրախացնելով իրենց հետևորդներին նոր համատեղ լուսանկարով։

Հրապարակմանը կից Արփի Գաբրիելյանը կիսվել է հուզիչ գրառմամբ՝ խոսելով տարիների ընթացքում ավելի ամրացած ընկերության մասին.

«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չի… անբացատրելի լավ հիշողություններ են, ծիծաղ, դժվար պահերին կողք կողքի լինել ու սրտով կապված մարդիկ։ Տարիներն անցնում են… իսկ մենք ունենք իրար, ունենք ամենաթանկը՝ մեր հավերժ ընկերությունը»։

Անկեղծ խոսքերն ու ջերմ լուսանկարը մեծ արձագանք են ստացել սոցիալական ցանցերում։