Շատ դժվար էր իմ համար. Հարութ Բալյանն արտասվեց`խոսելով հոր կորստի և մայրիկի`7 տարի մենակ մնալու մասին

Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային LIFEROOM հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ Հարութ Բալյանը։

StarNews-ը հետևեց զրույցին,որի ընթացքում երգիչը խոսեց ԱՄՆ տեղափոխվելու պատճառի մասին.

«Անկեղծ չգիտեմ, թե ծնողներս ինչի տենց որոշեցին։ Այդ ժամաանկաշրջանում չէի էլ կարող իմանալ` ինչի։ Չենք ունեցել տարբերակ, մեր ծնողները ինչ ասել են, տենց ա եղել։ Վստահ եմ` իրենք իրենց պատճառներ  ունեին, երևի ավելի նորմալ կյանք, նորմալ ապագա` իրենց երեխաների համար: Խիստ ծնողներ ունեինք, մասնավորապես հայրս: Մենք 4 եղբայր էինք։ Երևի այդ խստությունը պետք էր, որ իրա ուզած տեսակը լինեինք մեր կյանքում։ Պատճառ կար այդ ամեն ինչի համար։ Իր խստությունը փոխանցվել է մեծ եղբայրներիս ,մեծ եղբայրներիցս փոխանցվել է ինձ, ինձանից փոխանցվել է փոքր եղբորս։ Թեկուզ մի քիչ չափից ավել խստությունա եղել, բայց այդ բուն միտքը դայա եղել, որ պետք ա հարգես ընտանիքիդ, կողքի մարդկանց, հարազատներիդ ու ծնողիդ պատիվը այդ հարգանքով բարձր պահես։ Կարողա սխալ արտահայտվեմ, բայց այսօրվա ծնողների աչքաթողությունը մի քիչ շատա իրենց երեխաների հանդեպ»։

Երգիչի խոսեց նաև հայրիկի կորստի մասին.

«Շատ դժվար էր իմ համար, իմ ընտանիքի համար։ Ինչ որ ուզում էի ասեի կամ չէի ասել, ասեցի երգի միջոցով։ Էնքան արտահայտվող չէր, որ այսքան տարի ես չեմ էլ իմացել, որ ինքը ունեցելա լավ ձայն, երգելա, երաժշտությամբա զբաղվել։ Ապրուստի միջոց գտնելու համար հրաժարվելա»։

Հարութ Բայլանը հիմա Միացյալ Նահանգներում ապրում է մայրիկի հետ.

«Կապվածությունը շատա, մի շաբաթա` եկել եմ, օրվա մեջ մի քանի անգամ խոսում ենք։ Հայրիկիցս հետո մենակա արդեն կլինի 7 տարի»: