StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սիրուշոն, ով վերջին շրջանում հաճախակի է ընտանեկան հրապարակումներ անում, իմստագրամյան իր էջում նոր հրապարակում էր արել դստեր՝ Զաբելի մասնակցությամբ։
Երգիչ Տիգրան Ասատրյանն էլ ինստագրամյան իր էջի stor բաժնում հրապարակել էր աղջիկ թոռնիկների լուսանկարները։
Սարո Թովմասյանն ու Մարտին Մկրտչյանն էլ համատեղ էին զվարճալի տեսանյութեր տարածել։
Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն էլ ԱՄՆ-ում հանդիպել էին Մենչին ու նրա կնոջը։ Պրոդյուսերը անդրադարձել էր նաև իրենց՝ տարաձայնություններ ունենալու թեմային։
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը նույնպես հանդես էր եկել նոր հրապարակմամբ։
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը սկսել է խեղդվել Ռիո դե Ժանեյրոյում իր Eras շրջագայության շրջանակներում ելույթի ժամանակ: Հաղորդում է Page Six-ը։ Սրա պատճառը անոմալ շոգն էր։ Հրապարակման համաձայն՝ համերգի ժամանակ օդի ջերմաստիճանը եղել է մոտ 38°C։ Նշվում է, որ նույն համերգին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 17-ին, մահացել է նրա երկրպագուն։