Երեկ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել գերշքեղ հարսանիք: Ամուսնացել է հայազգի ճանաչված գործարար Գենադի Ստեփանյանի որդին`Շագոր Ստեփանյանը: Շագորի ընտրյալը Մարիան է, ում գեղեցկությունը քննարկում է ողջ համացանցը:
Նախքան խնջույքը` զույգը Հայ առաքելական եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունն է ստացել:
Դե իսկ պսակին հաջորդել է գերշքեղ երեկոն, որին ներկա են գտնվել Սամվել Կարապետյանն իր ընտանիքով, Սամվել Ալեքսանյանն ու մի շարք հայտնի գործարարներ:
Ի դեպ` Գենադի Ստեփանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի և երգչուհի Սիրուշոյի հարսանիքի քավորն է, ովքեր ևս ներկա են գտնվել զույգի հարսանյաց արարողությանը:
Նշենք նաև, որ երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Արամեն, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը, Արսեն Շախունցը և ուրիշներ: