Օգոստոսի 18-ին կյանքից հեռացավ լեգենդար դերասան, ֆրանսիական կինոյի խորհրդանիշ Ալեն Դելոնը։ Դելոնը 2012 թվականին Երևանում մասնակցեց «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆրանս-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի ցուցադրությանը: Այդ ժամանակ 77 տարեկան էր։ Մեկ օրով էր եկել, բայց հանդիպել էր լրագրողների հետ։
«Չգիտեի, որ այդքան սիրված և գնահատված եմ Հայաստանում, իմ մտերիմ ընկեր Շարլ Ազնավուրը երբեք չի ասել այդ մասին»,- նշել էր նա։ Դելոնը նույն հարցը տվել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչու չեն ասել, որ իրեն այդքան շատ են սիրում Հայաստանում: Նախագահը կատակել էր՝ թերևս Ազնավուրը չի ցանկացել, որ դուք մեծամտանաք։ Հետո նա լրագրողներին խոստովանել էր. «Ես ամեն ինչ ունեմ, ամեն ինչ ունեցել եմ: Իսկ հիմա միայն սիրո պակաս ունեմ»:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը ինստագրամյան իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել քրոջ՝ Մանեի հետ համատեղ, ու ընդգծել, որ վերջինիս այդ փաստը հաստատ դուր չի գալու։
Գրիգ Գևորգյանն ու Սոնա Եսայանն էլ այս շրջանում գտնվում են Դուբայում ու հումորիստը պարբերաբար զվարճալի հոլովակներով է կիսվում հետևորդների հետ։
Քրիստինա Հովհաննիսյանը նույնպես հետևորդների հետ կիսվել էր նոր հոլովակով՝ հորդորելով նրանց բարի լինել։
Իսկ, ահա, դերասանուհի Քրոստինա Եղոյանը տեսանյութի միջոցով անդրադարձել էր երրորդ երեխա ունենալու ցանկությանը։