Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանը նշում են ամուսնության 6 ամիսը. որտեղ են նրանք անցկացրել օրը

Ամիսներ առաջ Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի հարսանիքը համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկն էր։

Զույգի համար կարևոր այդ օրվանից անցել է 6 ամիս։ Օրվա առթիվ Էվելինան Լևոնի հետ համատեղ ջերմ հոլովակ էր հրապարակել ու կից գրել էր.

«6 ամիս։ Շնորհակալ եմ քեզ»։

Տեսանյութը՝ այստեղ

Հավելենք, որ վերջերս՝ Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի շրջանակում, խոսելով իր և Լևոնի հարաբերությունների և իր խանդի մասին, Էվելինան նշել էր.


«Ես առհասարակ խանդոտ մարդ չեմ, եթե խանդում եմ, միայն ընկերուհիներիս։ Լևոնը վստահելի է, բացի այդ, մարդու մեջ կա՛մ կա այդ խանդը, կա՛մ չկա, բայց մեր ժամանակներում աղջիկների առաջարկությունները ապշեցուցիչ են, այդ սանձարձակությունը ինձ նյարդայնացնում է, ոչ թե որ կոնկրետ Լևոնի նկատմամբ է, այլ որ հայ կանայք և հայ աղջիկները կարող են թույլ տալ լինել իրենց այդքան հասանելի և այդքան մատչելի։ Շատ-շատ են ռեալ առաջարկներ լինում Լևոնին, ջղայնանում եմ, ոչ թե խանդի իմաստով, այլ որ իրենց չեն գնահատում։ Լևոնը կարող է նեղացնել, շատ ցավեցնել, բայց իր սրտին էլ ոչինչ չկա, դրա համար իրենից չի լինում նեղանալ։ Դրա համար մեր կռիվները, փառք Աստծո, տևում են մեկ-երկու ժամ, մի օր»։