Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանի կինը`Հռիփսիմե Ելինյանն, ինստագրամյան իր էջում հրապարակում է արել ու այդպիսով հայտնել, որ այսօր ինքն ու ամուսինը նշում են իրենց ամուսնության 16-րդ տարեդարձը.
«Ինձ թվումա մենք իրար ծնված օրվանից ենք ճանաչում»,- հրապարակմանը կից գրել է Հռիփսիմեն:
Նշենք, որ Գրիգոր Դանիելյան-Հռիփսիմե Ելինյան զույգը կազմել է հայ իրականության մեջ ամենաօրինակելի և ներդաշնակ ընտանիքներից մեկը։
Այսօր Գրիգորը և Հռիփսիմեն մեծացնում են 2 որդիներին՝ Ալբերտոյին և Ռոբերտոյին և երջանիկ ընտանիքի իսկական օրինակ են:
Զույգը օրերս համատեղ ջերմ ընտանեկան կադրեր էր տարածել, որտեղ միմյանց համբուրում էին:
Հավելենք, որ զույգի արտաքինն այս տարիների ընթացքում շատ է փոխվել: Նշենք, որ հատկապես փոքր որդու ծննդից հետո`Հռիփսիմեն ակտիվորեն զբաղվում է իր արտաքնով`նիհարում է և էլ ավելի երիտասարդ երևում: