Կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ. Հայկո ջան, լուսավոր մեր ընկեր. Ալեն Սիմոնյան

  • Aug 25, 2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսք է հղել իր ընկերոջ՝  Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրվա առիթով:

«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր:

Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:

Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ԱԺ նախագահը:

Մեկնաբանություն

Որոնում