StarNews-ը օրեր առաջ հայտնել էր, որ Գևորգ Մկրտչյանի կինը՝ Քրիստինան, մասնակցել է «Ես կամ» հաղորդաշարին՝ հյուրընկալվելով իրեն տեսնել ցանկացող աղջնակին։ Քրիստինան ցույց էր տվել, թե ինչպես է թաքնվել երեխայից՝ նրան անակնկալ մատուցելու նպատակով։ Նա չէր կարողացել զսպել հույզերը՝ ընդգծելով, որ օրը անչափ կարևոր և նշանակալի է իր համար։ Նա հայտնել էր նաև, իր հաղորդումը եթեր թողարկվելուց հետո լրացուցիչ տեղյակ կպահի։
Եվ, ահա, Քրիստինայի հրապարակումները չուշացան։ Նա ինստագրամյան իր էջի story բաժնում հոլովակներ էր հրապարակել՝ ցույց տալով իր և աղջնակի առաջին հանդիպումը, որը բավականին էմոցիոնալ էր ստացվել։ Համացանցի բազմաթիվ օգտատերերի կողից նա արժնացել էր մի շարք ջերմ ու դրական մեկնաբանությունների։ Միաժամանակ, Քրիստինան ընդգծել էր, որ մոտ ժամանակներում ևս կանդրադառնա իր համար կարևոր իրադարձությանը։