Ձեր գովազդն այստեղ

Արմինկայի հուզիչ հրապարակումը`մաhացած եղբոր ծննդյան օրը. լուսանկար

  • Apr 11, 2025

Երգչուհի Արմինկան իր ինստագրամյան էջում մահացած եղբոր ծննդյան օրը հրապարակել է նրա լուսանկարը` կից գրելով նրա ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը: Երգչուհին իր սրտի ցավն արտահայտող էմոջի է տեղադրել ու գրել.

«Ապերս»:

 

Նշենք, որ ավելի վաղ` Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում, Արմինկան խոսել էր այս մասին ու նշել, որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր է ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում:

Երգչուհու եղբայրը մահացել է ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:

Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս է եկել Արթիկից, նա նաև գինովցած է եղել: Որքան էլ մայրը հորդորել է այդպես մեքենա չվարել, չի լսել, ապա տեղի է ունեցալ ավտովթարը:

Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:

Մեկնաբանություն

Որոնում