Երգչուհի Նառայի աղջիկը՝ Էլեոնորան, հայտնի է ինստագրամում որպես ոճային մայրիկ:
Նա բավական ակտիվ է ինստագրամում, հաճախ է հրապարակումներ անում և ունի հետևորդների մեծ բանակ:
StarNews-ը հետևում է երիտասարդ աղջկա էջին և առանձնացնում հետաքրքիր իրադարձությունները:
Այս անգամ նա հրապարակել է իր և ամուսնու ռոմանտիկ պարը`իրենց երեխաների մկրտության օրը:
Նշենք, որ Էլեոնորան ամուսնու հետ իսկական շքեղ երեկո էր կազմակերպել իր երեխաների համար: Հետևելով մկրտության կադրերը`մի բան ակնհայտ է`ընտանիքը, ինչպես մնացած այլ միջոցառումներին, հավուր պատշաճի էր պատրաստվել:
Գերշքեղ տորթ, թանկարժեք հրավառություն ու յուրօրինակ երաժշտական երեկո, իսկ այս ամենը`ամբողջությամբ ճերմակի խորհրդանշմամբ:
Պետք է փաստենք`Նառայի դուստրն էլ ավելի գեղեցիկ էր եղել իր երեխաների մկրտության օրը`նուրբ դիմահարդարմամբ և գեղեցիկ զգեստով: