Լիլիթ Թոխատյանի նոր ու խորհրդավոր լուսանկարները. դերասանուհին երեկ շնորհավորել էր Սուրբ Վալենտինի տոնը

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ղամբարյանի դուստրը՝ դերասանուհի Լիլիթ Թոխատյանը, Սիրահարների տոնի առթիվ երեկ նոր ֆոտոշարք էր հրապարակել սոցցանցերի իր էջերում։ Երևանում արված լուսանկարներում Լիլիթը ներկայացել էր խորհրդավոր ու տարբերվող մթնոլորտում՝ ընդգծված կարմիր լույսի ներքո։

Դերասանուհին իր հրապարակմանը կից շնորհավորել էր հետևորդներին տոնի առթիվ՝գրելով  «Happy Valentine’s day» գրառումը։ Այս հրապարակումը ևս մեկ անգամ ուշադրություն էր հրավիրել Լիլիթի ինքնատիպ ոճի վրա, քանի որ նա հաճախ է հանդես գալիս գեղարվեստական ու հետաքրքիր լուծումներով լի լուսանկարներով։

Լիլիթ Թոխատյանը, ով արդեն իր քայլերն է անում դերասանական ասպարեզում, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում՝ ներկայանալով թե՛ մասնագիտական և թե՛ անձնական նորություններով։

StarNews-ը ստորև ներկայացնում է դերասանուհու նոր լուսանկարները, որոնք արվել էին տոնի կապակցությամբ։