Երգչուհի Սարինա Քրոսն, ով հայ երգի դեսպանն է միջազգային տարբեր բեմերում, ներկայացրել է «Զինվորի երգը»: Անչափ հուզիչ, միևնույն ժամանակ որակյալ կատարում, որը չի կարող չդիպչել որևէ մեկի սրտին:
Հիշեցնենք, որ Սարինան պատրաստվում է իր մենահամերգն ունենալ իր հայրենիքում` Հայաստանում: Երգչուհին բազմաթիվ հարցազրույցներում նշել է, որ ինքը հայ է ու երբեք չի կարող մոռանալ հայրենիքը, լեզուն ու հայկական մշակույթը: