«Սերը կա, սերը երջանկացնում է»… Մարիամ Ալեքսանյանը կողակից չունենալու և սպասման մասին

«LIFEROOM» հաղորդման հերթական թողարկման հյուրն էր դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվեցին նաև անձնական ու զգայուն հարցեր՝ մասնավորապես սիրո թեմայով։
Ամալյա Հովհաննիսյանի հարցին՝ «Ինչպե՞ս է ստացվում, որ խելացի, գեղեցիկ, հաջողակ, կայացած աղջիկը մենակ է», Մարիամը պատասխանեց անկեղծ ու խոհեմ ձևով՝ նշելով, որ այդ միտքը իրեն չի հետապնդում։ Նրա խոսքով՝ նա չի ապրում այն զգացողությամբ, թե ինչու է մենակ կամ ինչու այս պահին կողակից չունի։
Դերասանուհին վստահեցրեց, որ իր ապագա զուգընկերը գոյություն ունի, պարզապես հանգամանքների բերումով նրանք դեռ չեն հանդիպել իրար, և այդ հանդիպումը լինելու է ճիշտ ժամանակին։

Իսկ այն հարցին, թե ինչն է իրեն նեղացրել սիրո դաշտում, Մարիամ Ալեքսանյանը պատասխանեց ինքնավստահ մտքով․
«Ես ընտրություն եմ, ոչ թե տարբերակ։ Ես չեմ ուզում լինել տարբերակ։»։
Շարունակելով իր միտքը՝ նա ընդգծեց, որ իր բնույթը հավատում է սիրո գոյությանը․
«Այո՛, սերը կա, սերը երջանկացնում է… ես հիասթափված չեմ․․․»։
Նրա խոսքերը հիշեցնում են, որ սերը ոչ միայն զգացմունք է, այլ նաև վստահություն, սպասում և ներքին խաղաղություն։


















