Ինչպես է Անդրեն ժամանել Հայաստան ու ժպտում, երբ նրա վրա գործ է հարուցվել ԱՄՆ-ում

Join Telegram
  • Apr 30, 2025

Երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, դատախազությունը իր հայտարարության մեջ նշել է.

«Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար՝ քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել»:

Այս հայտարարությունից միայն կարելի է ենթադրել, որ այս պահին ԱՄՆ-ում երգիչ Անդրեի վրա դատական գործընթաց է սկսված, բայց անհասկանալի է, թե ինչպես է երգիչն այժմ գտնվում Հայաստանում, ինչպես է հատել ԱՄՆ-ի սահմանը ու ինչ «սրտով է» ժպտում ու վայելում իր մրցութային օրերը «Հայ Սուպերսթար» նախագծում:

Այս բոլոր հարցերի պատասխանը գտնելն էլ ավելի է դժվարանում, երբ երգիչ/տղամարդը անդադար լռում է ու կարծես ոչինչ չի եղել, շարունակում է ապրել իր կյանքը ու դա անում է այն ժամանակ, երբ իրենից 20 տարի փոքր իր երեխայի մայրը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը, գոնե, տղամարդուն ոչ վայել վերաբերմունք է դրսևորել  նրա նկատմամբ:

StarNews.am-ը շարունակում է հետևել դեպքերի զարգացմանը և Ձեզ կտեղեկացնի հետագա զարգացումների մասին:

Մեկնաբանություն

Որոնում