Դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ իր մոնոներկայացումը չեղարկվում է:
«Դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը չի դադարել հրդեհը: Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ ինձ ճիշտ կհասկանաք»,- ասել է Մենչը:
Նշենք, որ ավելի վաղ էլ Արմեն Պետրոսյանն Ինստագրամի իր էջում, անդրադառնալով Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհներին և դրան մարդկանց արձագանքին, արտահայտել էր իր զարմանքը`մարդկանց վերաբերմունքին.
«Զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ուրախանում են: Ի՞նչն ա ձեզ էդքան ուրախացնում»:
Դե իսկ ավելի ուշ դերասանը հրապարակել է իր ինստագրամյան էջում հրդեհից առաջացած ծխի տեսարանն ու գրել.
«Այս ծուխը չի պակասում»: