Ձեր գովազդն այստեղ

Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն հայտնել են իրենց երեխայի սեռը

  • Mar 18, 2025

Լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանը՝ Ռեփեր Դավոն, արդեն 4 տարի է, ինչ մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։ 

Սոնան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ինստագրամյան հարթակում, որտեղ հոլովակների միջոցով պատմում է ԱՄՆ-ի կյանքի մասին, ներկայացնում վատ ու լավ կողմերը։ 

Մեկ ամիս առաջ Սոնան բոլորովին այլ բովանդակությամբ տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին:

«Մեր նորությունը»,- հոլովակին կից գրել էր Սոնան։ 

Արդեն այսօր զույգը հայտնել է, որ դուստր է ունենալու:

Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին։

StarNews-ը շնորհավորում է:

Մեկնաբանություն

Որոնում