Ձեր գովազդն այստեղ

Սոնա Ռուբենյանը փայլել է իր տեսքով՝ Dolby թատրոնում. երգչուհին ավելի է նիհարել ու գեղեցկացել

  • Dec 09, 2024

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ են մեկնել մի շարք արտիստներ: 

Նրանցից յուրաքանչյուրը յուրովի  է պատրաստվել օրվան. հատուկ արտիստների համար կարված զգեստներ, շքեղ ու էլեգանտ կերպարներ ու այս ամենը` հայկական շոուբիզնեսի մի շարք արտիստների կատարմամբ։

Երեկոյի առաջին մրցանակը ստացել է երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով իսկական շոու է կազմակերպել՝ երգել իր «Փաթիլներ» երգը, ապա նաև «Լուսին» -ը, որը երգչուհու հետ կատարել է ողջ դահլիճը։ 

Այս ամենի հետ զուգահեռ Սոնան նաև փայլել է իր տեսքով: Գաղտնիք չէ, որ երգչուհին զգալիորեն նիհարել է՝ այդպիսով ավելի ընդգծելով իր գեղեցկությունը։

Մեկնաբանություն

Որոնում