Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում իր ինստագրամյան էջում: Հատկապես դստեր ծնունդի և 1 տարեկանը լրանալուց հետո`Սոնայի էջում հիմնականում դստեր մասնակցությամբ հրապարակումներ են:
Այս անգամ երգչուհին մասնակցել է ֆլեշմոբի`ցույղ տալով, թե ինչ լուսանկար է իր հեռախոսի էկրանին: Եվ իհարկե`այստեղ կրկին փոքրիկ Մարին է:
Նշենք, որ երգչուհին որոշ ժամանակ առաջ անկեղծացել է` խոսելով հետծննդաբերական դեպրեսիայի մասին. «Այնքանով կա, որ հուզական դաշտն է դառնում փխրուն, հղիության ընթացքում երբեմն լացում ես ու չգիտես, թե ինչի: Այն որ ես հուզական եմ, դա միշտ է, բայց հղիության ընթացքում ավելի փխրուն ես դառնում: Հիմա քիչ-քիչ անցնում է այդ պրոցեսը»:
Սոնան մեկ անգամ խոսել է նաև իր և ամուսնու`Էմիլի հետ նաև ընկերական հարաբերություններ ունենալու մասին. «Մենք ընկերությունից սկսեցինք, ավելի զարգացան հարաբերությունները, սիրահարվածություն, սեր, բայց ընկերությունը մնաց հիմքը, հիմնաքարը, ինչի վրա փորձեցինք կառուցել մեր սիրո տնակը»:
Նշենք, որ Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում:
2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։
2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով: