Ձեր գովազդն այստեղ

Կրտսեր Արամ Ասատրյանի նշանածը հայտնել է `երբ է լինելու իրենց հարսանիքը

  • Mar 13, 2024

StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:

Կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրված է Աննա անունով աղջկա հետ:

Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:

Աննան զբաղվում է թարթիչների լիցք անելով և գեղեցկացնելով շատ կանանց: Ինչպես նշում են`աղջկա մոտ բավական լավ է ստացվում:

Իր և Արամի համատեղ հրապարակումներից հետո աղջիկը սիրվել և հետաքրքրություն է առաջացրել համացանցում: Այս անգամ նա հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ նրանից ճշտել են, թե երբ է լինելու իրենց հարսանիքը:

Աննան խոստովանել է, որ  նախատեսվում է 2025 թվականին:

Նրա խոսքով`իրենք ամուսնությունից հետո ապրելու են ԱՄՆ-ում:

Մեկնաբանություն

Որոնում