Ձեր գովազդն այստեղ

Հիվանդ եմ, նեգատիվով լի շրջան է․ Ի՞նչ է պատահել Մերի Մակարյանին. դերասանուհին անկեղծացել է

  • Oct 14, 2024

Դերասանուհի Մերի Մակարյանը ամուսնությունից հետո տեղափոխվեց ԱՄՆ և դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում, սակայն այդ փաստը չնվազեցրեց հանրության սերն ու հետաքրքրվածությունը Մերիի նկատմամբ։

Ու հիմա դերասանուհին այդ ակտիվությունը պահում է ինստագրամյան էջում, որտեղ տեղադրում է իր առօրյա անելիքներից հատվածներ, ինչպես նաև երեխաների հետ հոլովակներ։

Վերջին օրերին Մերին բավական պասիվ էր.

«Քանի օր է հիվանդ եմ ) մի տեսակ նեգատիվով լի շրջան է։ Էջումս ջերմացնող խոսքերով նոր ասմունք կա ) լսեք, առողջ մնացեք ու սիրե’ք».- գրել էր Մերին իր լուսանկարին կից ։

Մեկնաբանություն

Որոնում