Անրին 6 տարի երազելա եղբոր մասին… Մելիքյանների հուզիչ կադրերը` հիվանդանոցից

  • Oct 16, 2024

Հոկտեմբերի 14-ին հայտնել ենք, որ ծնվել է շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի 4-րդ երեխան։ Արամն ու կինը՝ Լիլիթը որդուն տվել են Տիգրան անունը։

Գաղտնիք չէ, որ Մելիքյանների ընտանիքը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում և ողջ օրը՝ օնլայն ռեժիմով, նրանք պատմել ու ներկայացրել են, թե ինչ է կատարվում հիվանդանոցում։

Նախ նրանք հրապարակել էին հոլովակ հիվանդանոց գնալու ճանապարհից, որտեղ երևում էր՝ ինչպես է լաց լինում Արամի կինը։
Հետո արդեն հուզված էր ողջ ընտանիքը։

Որդու ծննդի պահին հանդիսավարը վիրահատարանում էր և երեխայի առաջին ճիչը լսելով` նա չկարողացավ զսպել արցունքները, ապա նաև երեխաները հերթով առաջին անգամ տեսան իրենց եղբորն ու հուզմունքով փորձում էին հասկանալ՝ ում է նման։

Այսօր ընտանիքը հրապարակել է իրենց ավագ որդու լուսանկարը` փոքրիկ Տիգրանին գրկած:

Ինչպես իրենք են խոստովանել` Անրին 6 տարի երազել է եղբայր ունենալու մասին:

Մեկնաբանություն

Որոնում