StarNews-ն առաջինն էր, որ տեղեկացրեց Բեն Ավետիսյանի՝ երկրորդ անգամ հայր դառնալու մասին: Այս թեմայի շուրջ մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք Բենի կնոջ Դիանայի հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց երկրորդ հղիության, օտար երկրում ապրելու մասին և ոչ միայն:
Ի՞նչ զգացողություններ ունեիք,երբ իմացաք, որ երկրորդ անգամ եք մայր դառնալու:
Աննկարագրելի ուրախ էին զգացողություններս և շատ հուզված էի: Մտածում էի, թե ինչպես եմ անակնկալ անելու Բենին:
Սովորաբար առաջին բալիկից հետո, մի փոքր դժվար է գալ այն մտքին, որ բացի նրանից ևս մեկ հրաշքի սպասումով ես… Արդյո՞ք Ձեզ հեշտ տրվեց այդ գիտակցումը:
Ընդհանրապես ծնող լինելու գիտակցումն է պատասխանատու և դժվար, բայց միևնույն ժամանակ չկա ավելի լավ բան աշխարհում, քան մայրանալը: Աստծո կամքով սպասում ենք երկրորդ բալիկին, որի համար անչափ ուրախ ենք:
Բենի արձագանքը մենք բոլորս տեսանք… Ինչպիսի հայրիկ է նա:
Շատ ուշադիր ու հոգատար հայրիկ է Բենը: Միշտ օգնում է ինձ ցանկացած հարցում, և այս օտար երկրում նրա շնորհիվ է, որ դժվարություն չեմ զգացել:
Արդյո՞ք 2րդ երեխայի դեպքում սեռի առումով կա նախապատվություն:
Միշտ ասել ենք՝ Աստված ինչպես կամենա՝ ես և Բենը սպասում ենք…
Անուն որոշել ե՞ք, և՛ տղայի, և՛ աղջկա դեպքում:
Այո…