Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել Գուրգեն Դաբաղյանի որդին՝ Լևոնը։ Զույգը իր սոցիալական հարթակում հրապարակումներ էր արել դուրս գրման ընթացքից։ Հրապարակումների մեկնաբանություններում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էին։
Հիվանդանոցից դուրս գալուց անմիջապես հաջորդ օրը Գուրգենի կինը՝ Իննան, հրապարակում էր արել, որտեղ վերջինս ռեստորաններից մեկում պարում էր։
Այդ տեսանյութից հետո, որտեղ երևում էր Իննայի սլացիկ մարմինը, սկսեցին լուրեր շրջանառվել, ըստ որոնց Իննան իր երեխաներին լույս աշխարհ է բերում սուրոգատ մոր միջոցով։
Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար StarNews-ը կապ հաստատեց երգչի կնոջ հետ, ով մեզ հետ զրույցում նշեց․
«Իհարկե դրանք կեղծ լուրեր են, պարզապես մարդիկ սովոր են ամեն բան տեսնել համացանցում, ու եթե ինչ որ բան չի հրապարակվում եզրակացնում են, որ դա չի էլ եղել»,- նշեց երգչի կինը:
Խոսելով իր կազմվածքի մասին`Իննան նշեց հետևյալը.
«Կազմվածքիս հետ կապված որևէ բարդ բան չկա, ես շատ ճիշտ եմ սնվում հղիության ընթացքում, և իմ կառուցվածքից ելնելով` ունենում եմ փոքրիկ փոր, որը ծննդաբերությունից հետո իր նախկին տեսքին է վերադառնում։ Դա ես կապում եմ նաև գենետիկայիս հետ։ Նմանատիպ լուրեր տարածողները պետք է պարզապես նայեն մայրիկիս ու իրենց համար ամեն բան պարզ կլինի»,- StarNews-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը: