14 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են հայտնի դերասանն ու կինը. Աստղային օրվա ամփոփում

  • Apr 08, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Լուիզա Ներսիսյանը, ով շաբաթներ շարունակ գտնվում էր ԱՄՆ-ում, վերադառնում է հայրենիք, սակայն մինչ վերադարձը, դերասանուհին հասցրել է ևս մի քանի կադրերով կիսվել հետևորդների հետ։

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն էլ որդու մասնակցությամբ ջերմ և զվարճալի հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է երեխան շնորհավորում Ապրիլի 7-ի կապակցությամբ։

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրիկի հետ համատեղ ջերմ լուսանկար էր հրապարակել երգիչ Ռազմիկ Ամյանը՝ կից գրառում կատարելով։

Անաիս Սարդարյանն էլ պատմել էր, թե ինչ կոպիտ վերաբերմունքի է արժանացել անձնագրային բաժանմունքում։

ԱՄՆ-ից համատեղ ջերմ տեսանյութով էլ հանդես էին եկել Անի Երանյանն ու Մենչը։

Հրաչ Մուրադյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է անցկացրել հանգստյան կիրակին կնոջ և դստեր ընկերակցությամբ։

Դերասաններ Սաշա Բարոն Քոհենը եւ Այլա Ֆիշերը բաժանվում են 14 տարվա ամուսնությունից հետո։ Բարոն Քոհենը եւ Ֆիշերը Instagram-ում հայտարարություն են տարածել այն բանից հետո, երբ Page Six-ը հաղորդել է նրանց՝ առանձին ապրելու մասին:

Մեկնաբանություն

Որոնում