Երգիչ Արմենչիկի կինը`Լուսինեն, մեծ ակտիվություն է ցուցաբերում իր ինստագրամյան էջում: Նա ունի հետևորդների բանակ, որոնցից շատերի համար առավել սպասելի են ընտանեկան հրապարակումները:
Այս սնգամ Լուսինեն ամուսնու հետ կադրեր է հրապարակել, որտեղ զույգը Փարիզում է: Հերթական անգամ նրանք ցույց են տվել միմյանց հանդեպ ունեցած ջերմ, ռոմանտիկ ու սիրառատ հարաբերությունները:
Նշենք, որ վերջերս էլ Արմենչիկն Իտալիայում էր իր կնոջ հետ: Զույգը`առանց երեխաների, մեկնել էր հանգստի, որտեղ երևում էր որքան տարբեր քաղաքներում է լինում զույգն ու ինչպիսի ռոմանտիկ հանգիստ է անցկացնում:
Նշենք, որ Արմենչիկն արդեն տարիներ շարունակ սիրված է արդեն իսկ իր մեծ ընտանիքով: Նրա կինը ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային:
Նշենք, որ վերջերս սիրված երգչի ծննդյան տարեդարձն էր:
Օրվա առթիվ նրա կինը՝ Լուսինեն, ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու կից գրառմամբ շնորհավորել վերջինիս ծննդյան տարեդարձը.
«Ծնունդդ շնորհավոր իմ սեր։ Ես օրհնված եմ, ունեմ քեզ պես ամուսին, լավագույն ընկեր և երեխաների հայր։ Դու նա ես, ով այդքան հոգ է տանում մարդկանց մասին:
Դու ունես ամենամաքուր սիրտը և ամենաբարի մարդն ես, որին ես երբևէ ճանաչել եմ: Դու դրական էներգիա ես ճառագում, ցանկացած վայրում, որտեղ գնում ես կամ ելույթ ես ունենում:
Ես սիրում և գնահատում եմ քեզ անչափ»,- գրել էր Լուսինեն։