Արդեն մի քանի օր է, ինչ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մարդիկ դուրս են եկել քայլերթի։
Շարժման մասնակիցները երեկ Հանրապետության հրապարակում էին: Շատ հայ հայտնիներ իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին։
«Լեռները կհիշեն» սերիալը ողջ անձնակազմով երեկ այստեղ է: Այս մասին իմանում էինք Ռոմել Սարգսյանի հրապարակումից, ով կոչ էր արել մարդկանց միանալ:
Պարզվում է հետևորդներից մեկը վիրավորել է դերասանուհուն`հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարի մասնակցության համար:
«Չես էլ ամաչում, վեր ընգի տեղտ, իսկական շուռ տված դերասան ես, փչացած»,- գրել են դերասանուհուն:
«Այ սենց արձագանքող մարդիկ էլ կան»,-վիավորանքին ի պատասխան գրել է Ռոմելան: