4 տարի առաջ այս օրը աղետալի պատերազմը սկսվեց: Օր օրի հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն էին գնում կատարելու շատ ու շատ հայորդիներ, այդ թվում նաեւ մշակութային գործիչներ, դերասաններ, երգիչներ:
Նրանցից էր նաև Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը, որը հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարեց կյանքի գնով:
Հերոս ծաղրածուի մասին իր ինստագրամյան էջում այսօր հրապարակում է արել նրա մտերիմ ընկերներից դերասան Սարգիս Գրիգորյանը:
«Պատերազմը տարավ լավերին: Հովոս, չկա մի օր, որ քեզ չհիշեմ ու քո հետ մտովի չշփվեմ»: