Իմ ուրախ արևը… Սոնա Ռուբենյանի փոքրիկը պարում է մատուցողների հետ

  • Jul 05, 2024

Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: 1 ու կես տարեկան Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է  Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել:

Այսօր երգչուհին փոքրիկի հետ գնացել է սրճարան, որտեղ Մարին ապահովել է բարձր տրամադրությունը:Նա պարել է մատուցողների հետ:

«Իմ ուրախ արևը»,- կադրերին կից գրել է Սոնան:

Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Օրեր առաջ էլ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ փոքրիկ Մարիին երգել էր սովորեցնում:

Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:

Մեկնաբանություն

Որոնում