Այս տարվա ապրիլ ամսին StarNews-ը հանդես եկսվ հրապարակմամբ`ներկայացնելով երգչուհի Կարինա Առուստամյանի հարսանեկան առաջին կադրերը:
Կարինայի ամուսինը Վալտեր Պողոսյանն է, ով հայտնի ֆուտբոլիստ, կիսապաշտպան է։ Նա հանդես է գալիս հայկական «Բանանց»-ի և Հայաստանի հավաքականի կազմում։
Նրանց պսակադրությունը տեղի էր ունեցել Տաթևի վանքում, որին էլ հաջորդել է ոչ այնքան մեծ մասշտաբով խնջույքը:
Վերջերս նրանք ընկերական շրջապատում ևս խնջույք էին կազմակերպել, որը ըստ երևույթի, երգչուհու հղիության ուրախալի լուրի հետ կապ ուներ ևս:
Երեկ զույգը հրապարակմամբ է հանդես եկել`այդպիսով հայտնելով, որ պատրաստվում են ծնողներ դառնալ:
Կարինայի առաջնեկը տղա է:
StarNews-ը շնորհավորում է`մաղթելով բարի ազատում և առողջ բալիկ: